Սեպտեմբեր 19, 2024
96 դիտում

«Սլովան»-ը ՉԼ-ի հիմնական փուլում 1:5 հաշվով զիջել է «Սելթիկ»-ին


Լուսանկարը` FC Slovan


Երեկոյան «Սլովան»-ը Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում մեկնարկել է «Սելթիկ»-ի դեմ խաղով ու խոշոր հաշվով պարտություն կրել:

Տիգրան Բարսեղյանի թիմը զիջել է 1:5 հաշվով: Նա «Սլովան»-ի հիմնական կազմում է եղել, ապա փոխարինվել է:

«Սլովան»-ի միակ գոլը խփել է Քեւին Ուիմները, իսկ տանտերերից աչքի են ընկել Լիամ Սքեյլզը, Քեհո Ֆուրուհասին, Արնե Էնգելսը, որը դիպուկ է իրացրել 11-մետրանոցը, Դայզեն Մաեդան ու Ադամ Իդահը:

Հոկտեմբերի 1-ին կայանալիք 2-րդ տուրում «Սլովան»-ն ընդունելու է «Մանչեսթեր Սիթի»-ին, որը երեկոյան 0:0 հաշվով է ավարտել հանդիպումն «Ինտեր»-ի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին