Սեպտեմբեր 20, 2024
161 դիտում

Հայաստանի ընտրանին ՖԻՖԱ-ի աղյուսակում բարձրացել է 96-րդ հորիզոնական


Լուսանկարը` Photolure


ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանշային աղյուսակը։

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բարելավել է դիրքերը մեկ տեղով եւ այժմ 1230 միավորով ընթանում է 96-րդ հորիզոնականում։ Ազգերի լիգայի առաջին երկու խաղում Հայաստանն այս ամսվա սկզբին հաղթել էր Լատվիային, ապա պարտություն կրել Հյուսիսային Մակեդոնիայից։

ՖԻՖԱ-ի աղյուսակը շարունակում է գլխավորել Աշխարհի չեմպիոն Արգենտինան, որն ունի 1889 միավոր։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է (1854), երրորդ՝ Իսպանիան (1835)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին