Սեպտեմբեր 19, 2024
436 դիտում

Ինձագի. Շատ տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց «Սիթի»-ի դարպասը


Լուսանկարը` https://intermilan.bynder.com/


«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում «Մանչեսթեր Սիթի»-ի (0:0) դեմ խաղից հետո խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հանդիպումից հետո տղաներին ասացի. «Կեցցեք, հիանալի խաղ եք ցույց տվել»: Նրանց խնդրել էի հենց այդպես էլ գործել: Բոլորս էլ գիտենք, թե «Մանչեսթեր Սիթի»-ն ինչի է ունակ, եւ պետք է բոլոր ջանքերը գործադրեինք հիանալի հանդիպում անցկացնելու համար ու դա մեզ մոտ ստացվեց: Իսկապես մի քանի հիանալի պահ ունեինք: Երբ լավ ենք գործում, ցանկացած մրցակցի համար էլ դժվարություններ ենք ստեղծում: Շատ էի տխրել, երբ Մխիթարյանը չկարողացավ գոլ խփել: Հուսահատության մեջ ընկա: Կարծում էի, որ նա դիպուկ կգտնվի»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հայ կիսապաշտպանն այդ դիմակայությունում իր 100-րդ հանդիպումն է անցկացրել «Ինտեր»-ի կազմում, իսկ ՉԼ-ում խաղադաշտ է դուրս եկել 63-րդ անգամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին