Սեպտեմբեր 19, 2024
322 դիտում

Կարիերան ավարտած Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ կաշխատի ՀԱՕԿ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի սպորտային կարիերան ավարտած ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ աշխատելու է ՀԱՕԿ-ում:

Այդ մասին հայտնի է դարձել երեկ կայացած Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի արտահերթ նիստի ժամանակ:

Խուրշուդյանը խոստացել է իր 25 տարվա մարզական կարիերայի ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ սերնդին եւ նպաստել հայկական սպորտի զարգացմանը:

«Շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանից, որ ինձ հնարավորություն է տալիս կարեիրաս ավարտելուց հետո էլ մնալ սպորտում: Ամեն ինչ կանեմ, որ շարունակեմ պատվով ներկայանալ ու կօգնեմ բարձրացնել մեր երկրի միջազգային հեղինակությունը»,- խոստովանել է նա:

Խուրշուդյանը գտնում է, որ կանանց ծանրամարտը Հայաստանում մեծ առաջընթաց է գրանցում ու երիտասարդ սերունդը բավական լավն է: Նա առանձնացրեց Ալեքսանդրա Գրիգորյանին, Աննա Ամրոյանին ու Էմմա Պողոսյանին: Համոզված է, որ հետեւողական աշխատելու դեպքում 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում մասնակից կունենանք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին