Սեպտեմբեր 19, 2024
265 դիտում

«Ինտեր»-ն Ա Սերիայում ոչ-ոքի է խաղել «Մոնցա»-ի հետ


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել է «Մոնցա»-ին ու ոչ-ոքի հաշիվը գրանցել:

Թիմերը մեկական գնդակներով են փոխանակվել: 81-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Դանի Մոտան, իսկ 7 րոպե անց միլանյան թիմի կազմում աչքի է ընկել Դենզել Դյումֆրիսը:

Սիմոնե Ինձագիի սաները վաստակել են 8 միավոր ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 2-րդն են: Առաջատար «Նապոլի»-ն 1 միավոր ավել ունի:

Հաջորդ հանդիպումն «Ինտեր»-ն անցկացնելու է սեպտեմբերի 18-ին ու Չեմպիոնների Լիգայում մրցելու է Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:

Թիմերը միմյանց հետ խաղացել են 2023 թվականի Ստամբուլում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, այն ժամանակ անգլիական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին