Դեկտեմբեր 23, 2024
943 դիտում

Գագիկ Ծառուկյանը դրամական պարգեւներ է հանձնել Փարիզի խաղերի մեդալակիրներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Օլիմպավանում կայացել է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ընթացում Փարիզի խաղերի մեդալակիրներն արժանացել են դրամական պարգեւների:

Հուլիսի 26-ից օգոստոսի 11-ն Օլիմպիական խաղերում հանդես եկած Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալներ:

Պատվոհարթակի 2-րդ աստիճանին կանգնած մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Վարազդատ Լալայանը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացել են 20-ական մլն դրամական պարգեւ, իսկ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը՝ 15 մլն:

Մարմնամարզության, ծանրամարտի ու հունահռոմեական ոճի հավաքականների գլխավոր մարզիչներ Հակոբ Սերոբյանը, Փաշիկ Ալավերդյանն ու Արմեն Բաբալարյանն արժանացել են 10-ական մլն դրամի, իսկ հունահռոմեականների ընտրանու մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը՝ 7,5 մլն-ի:

Հայաստանի ըմբշամարտի ու հրաձգության ֆեդերացիաների նախագահներ Ռոբերտ Խաչատրյանն ու Արթուր Հովհաննիսյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման եւ Օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրվել են ՀԱՕԿ-ի Ոսկե շքանշանով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին