Սեպտեմբեր 17, 2024
252 դիտում

Անդրե Չալըշըրն ամբողջովին պատրաստ է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ ասել է, որ առաջին խաղից հետո վերականգնվել է եւ ամբողջովին պատրաստ է վաղվա խաղին։

«Մենք ուրախ ենք առաջին հաղթանակի համար, բայց նաեւ գիտենք, թե ինչքան դժվար է լինելու վաղվա հանդիպումը։ Չնայած մարզիչն է որոշում վերջնական կազմը, բայց ես ամբողջովին պատրաստ եմ։ Կա ճնշում, բայց փորձում ենք հանգիստ մոտենալ հանդիպմանը»,-ասել է ֆուտբոլիստը։

 

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կայանալու վաղը եւ մեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին