Հայաստանի ազգային ընտրանին վաղը Սկոպյեում անցկացնելու է Ազգերի լիգայի 2-րդ հանդիպումը, իսկ մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիան է։
Ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խաղից առաջ կիսվել է տպավորություններով։
«Մենք հիշում ենք պարտությունը, որն անցած տարի կրել ենք Հյուիսասյին Մակեդոնիայից։ Մրցակիցը բարձրակարգ ու հիանալի թիմ ունի։ Ինչպե՞ս կարող ենք հեշտ հաղթանակ տոնել, եթե մրցակիցը Հյուսիային Մակեդոնիան է։
Լատվիայի դեմ խաղում մեր բոլոր ֆուտբոլիստներից էլ գոհ եմ, այդ թվում եւ փոխարինման մտածներից։ Ուսումնասիրել ենք Մակեդոնիային, վերլուծել ենք ու կորոշենք վաղվա խաղի մեր մարտավարությունը։ Պատրաստ ենք դիմակայությանը։
Իհարկե, գոհ չեմ, որ անընդհատ գոլեր ենք բաց թողնում։ Ամեն դեպքում լուրջ աշխատանք ենք տանում, որպեսզի բարելավենք ֆուտբոլիստների որակները»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: