Հայաստանի ազգային հավաքականը վաղը Լատվիայի դեմ խաղով կմեկնարկի Ազգերի լիգայում։
Ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խաղից առաջ հանդիպել է լրագրողներին ու պատասխանել նրանց հարցերին։
«Ավելի թույլ մրցակիցներին թերագնահատելու ուղղությամբ աշխատանքներ տանում ենք։ Որքանով է դա օգնելու, կիմանանք վաղվա խաղից հետո։ Պետք է դուրս գալ խաղադաշտ ու այնտեղ ցույց տալ իրական ուժը։
Երեկ ՀՖՖ-ի նախագահն եկել հավաքականի ճամբար, հանդիպեց ողջ թիմի հետ։ Խնդիր է դրվել հաղթել ու գրավել 1-ին տեղը։ Ազգերի լիգան փոքր ֆեդերացիաների համար է ստեղծված ու լավ հնարավորություն է դուրս գալ խոշոր մրցաշար, ինչպես դա արեց Վրաստանը։ Ես եւս որպես գլխավոր մարզիչ նման խնդիր եմ դրել, թիմում էլ տեսնում եմ, թե ինչքան դրական տեղաշարժ ու մեծ ցանկություն կա։
Տիգրան Բարսեղյանի հավաքական հրավիրվելու համար կլինեմ հակիրճ․ ես գլխավոր մարզիչն եմ ու կատարել եմ իմ ընտրությունը։ Հավատում եմ ու ընտրել եմ երիտասարդ ֆուտբոլիստներ Սեւիկյանին, Բիչախչյանին ու Սերոբյանին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: