«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է 36-ամյակը, ինչի առիթով նրան շնորհավորել է իտալական ակումբը:
«Հայ կիսապաշտպանը 36 տարեկան է դառնում: 2022 թվականի ամռանը թիմին միանալուց հետո Մխիթարյանն իր արդեն 3-րդ տարեդարձն է նշում ակումբում: «Ինտեր»-ի կազմում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ բարձրացրել Իտալիայի գավաթը, երկու անգամ էլ՝ Սուպերգավաթը: Այս մրցաշրջանում 22 համարը 25 հանդիպման է մասնակցել ու դարձել մեկ գոլի հեղինակ»,- նշված է «Ինտեր»-ի պաշտոնական կայքում:
Ակումբն իր ու երկրպագուների անունից լավագույնն է մաղթել ֆուտբոլիստին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: