Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը ֆուտբոլի հավաքականները տվել են երեկ։
D լիգայում Սան Մարինոն ընդունել է Լիխտենշտեյնին ու հաղթել 1։0 հաշվով։ Միակ ու անմոռանալի գոլի հեղինակը 19-ամյա Նիկո Սենսոլին է։ Սա պատմական նվաճում է այդ երկրի ազգային հավաքականի համար։ 20 տարի անց սա առաջին դեպքն է, որ Սան Մարինոյի ընտրանին հաղթանակ է տոնում։ Իսկ ընդհանրապես, այն իր գոյության ընթացքում տարել է երկու հաղթանակ։ Հետաքրքիր է, որ առաջին հաղթանակը 2004 թվականին եղել է կրկին Լիխտենշտեյնի նկատմամբ։
Սան Մարինոն ՖԻՖԱ-ի աղյուսակում զբաղեցնում է վերջին հորիզոնականը եւ ողջ պատմության ընթացքում միայն 11 հանդիպում է, որ չի պարտվել։
D դիվիզիոնի 1-ին խմբում Սան Մարինոն առաջատարն է եւ դեռ հանդիպելու է ֆավորիտ համարվող Ջիբրալթարի հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: