Երեկ հայտնի են դարձել «Ոսկե գնդակ»-ի բոլոր հավակնորդների անունները։
21 տարվա մեջ առաջին անգամ այդ ցանկից դուրս են մնացել նրանք, որոնց խաղով ու մրցակցությամբ տարիներ շարունակ հիանում էին բոլորը։ Քրիշտիանու Ռոնալդուն ու Լեո Մեսսին շարունակում են հանդես գալ իրենց ազգային հավաքականներում ու նաեւ ակումբներում, սակայն արդեն աստիճանաբար դուրս են մնում նման մրցանակաբաշխություններից։
39-ամյա Ռոնալդուն 5 անգամ դարձել է «Ոսկե գնդակ»-ի հաղթող, իսկ 37-ամյա Մեսսին այդ նվաճմանը հասել է 8 անգամ։
Այս տարվա հաղթողների անունները հայտնի են դառնալու հոկտեմբերի 28-ին՝ Փարիզի «Շատլե» թատրոնում կայանալիք միջոցառման ժամանակ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: