Երեկ հայկական երկու ակումբներ դուրս են եկել Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 2-րդ փուլ:
Առաջին փուլի պատասխան խաղում «Նոա»-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով ուժեղ է եղել մակեդոնական «Շկենդիա»-ից: Թիմերի առաջին խաղում էլ երեւանյան թիմն ուժեղ էր եղել 2:0 հաշվով: Երեկոյան «Նոա»-ի կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Միլկովիչն ու Վիրջիլ Պինսոնը:
Լուսանկարը` Fc Urartu
«Ուրարտու»-ն էլ Երեւանում Միքայել Միրզոյանի դուբլի շնորհիվ հաղթել է էստոնական «Կալեւ»-ին ու նույնպես շարժվում է առաջ: Երկու դիմակայությունների արդյունքում այն ուժեղ է եղել 4:1 հաշվով:
Որակավորման 2-րդ փուլից է պայքարը սկսելու Հայաստանի Գավաթակիր «Արարատ-Արմենիա»-ն, իսկ «Փյունիկ»-ը զիջել է Չեմպիոնների Լիգայում ու նույնպես հանդես կգա Կոնֆերենցիաների Լիգայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: