ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահը Մայք Մենյանն է (Ֆրանսիա):
Պաշտպաններ՝ Մարկ Կուկուրելա (Իսպանիա), Ուիլյամ Սալիբա (Ֆրանսիա), Մանուել Ականջի (Շվեյցարիա) եւ Քայլ Ուոքեր (Անգլիա):
Կիսապաշտպաններ՝ Ֆաբիան Ռուիզ, Դանի Օլմո, Ռոդրի (բոլորն էլ Իսպանիա):
Հարձակվողներ՝ Նիկո Ուիլիամս (Իսպանիա), Ջամալ Մուսիալա (Գերմանիա), Լամին Յամակ (Իսպանիա)։
Մի քանի օր առաջ ավարտված առաջնությունում 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Իսպանիայի ընտրանին, որը եզրափակչում 2։1 հաշվով ուժեղ էր Անգլիայից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: