Հայկական թիմերը հաղթանակով են մեկնարկել Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում։
Երեւանում «Նոա»-ն հյուրընկալել է մակեդոնական «Շկենդիա»-ին ու առավելության հասել 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Գոնսալո Գրեգորիոն ու Ալեքսանդր Միլիկովիչը:
Իսկ ահա «Ուրարտու»-ն Տալինում է անցկացրել իր հանդիպումն ու 2:1 հաշվով ուժեղ եղել «Կալեւ»-ից: Թեեւ մրցակիցն առաջինն է 11-րդ րոպեին առաջ անցել հաշվի մեջ, բայց երեւանյան ակումբը նախ Էդգար Մովսեսյանի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը, ապա հաղթել նրա գրանցած դուբլի արդյունքում:

Լուսանկարը` FC Urartu
Ի դեպ, «Ուրարտու»-ի դարպասը պաշտպանել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանի որդին՝ 18-ամյա Հայկ Ղազարյանը: Նրա ընտանիքին անդրադարձել էինք Mediamax Sport-ի «Մեկ հարկի տակ» շարքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: