264 դիտում

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Այսօր տեղի են ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի եւ Գավաթի խաղարկության 2024/2025 մրցաշրջանի վիճակահանությունները:

Հայաստանի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 2-ից, միմյանց դեմ մրցելու են ԲԿՄԱ- «Շիրակ», «Նոա»-«Գանձասար», «Արարատ»-«Ալաշկերտ», «Վան»-«Արարատ-Արմենիա» եւ «Փյունիկ»-«Ուրարտու» թիմերը։ «Վեստ Արմենիա»-ն 1-ին տուրը բաց է թողնելու։
 
Գավաթի 2024/2025 խաղարկության նախնական փուլում կպայքարեն «Արարատի Արաքս»-«Գանձասար», ԲԿՄԱ-«Կիլիկիա», «Միկա»- «Վայք», «Անդրանիկ»-«Վան», «Նիկարմ»-«Սյունիք» եւ «Բենտոնիտ»-«Լեռնային Արցախ» զույգերը։ Պրեմիեր լիգայի մյուս թիմերը պայքարին կմիանան 1/8 եզրափակչից, հայտնում է ՀՖՖ-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին