Մայիս 20, 2025
289 դիտում

Ամերիկայի Գավաթի եզրափակչում հանդիպելու են Արգենտինան ու Կոլումբիան


Լուսանկարը` Bleacher Report Football


Ամերիկայի ֆուտբոլի Գավաթի եզրափակչի մյուս մասնակիցը Կոլումբիայի հավաքականն է:

Կոլումբացիները 2-րդ կիսաեզրափակչում նվազագույն հաշվով առավելության են հասել Ուրուգվայի նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակը Ջեֆերսոն Լերման է:

Դեռ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 2-րդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել Կուլիմբիայի ընտրանու պաշտպան Դանիել Մունյոսը, սակայն թիմը կարողացել է պահել հաղթական հաշիվը:

Հուլիսի 15-ին կայանալիք եզրափակչում Ամերիկայի Գավաթի բրոնզե մեդալակիր Կոլումբիան հանդիպելու է գործող չեմպիոն Արգենտինայի հետ, որը մրցաշարի 15-ակի հաղթող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին