Փետրվար 10, 2025
332 դիտում

Արգենտինան հաղթել է Կանադային ու դուրս եկել Ամերիկայի Գավաթի եզրափակիչ


Լուսանկարը` Argentine Football Association


Արգենտինայի հավաքականն Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում 2:0 հաշվով ուժեղ է եղել Կանադայից ու շարունակում է պայքարել նոր տիտղոսի համար:

Աշխարհի չեմպիոնների կազմում 22-րդ րոպեին հաշիվը բացել է Խուլիան Ալվարեսը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում աչքի է ընկել Լեո Մեսսին: Հենց վերջինս էլ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Եզրափակչի մյուս մասնակիցը որոշվելու է հուլիսի 11-ին՝ միմյանց դեմ մրցելու են Ուրուգվայն ու Կոլումբիան: Եզրափակիչը հուլիսի 15-ին ընդունելու է «Մայամի Գարդենս» ստադիոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին