Նոր մեկնարկող մրցաշրջանում «Կրասնոդար»-ի հիմնական ավագը լինելու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Նման որոշում ակումբը կայացրել է ավագ Մատվեյ Սաֆոնովի հեռանալուց հետո: Այն լրագրողներին հայտնել է «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը:
Սպերցյանն ավագի թեւկապով խաղադաշտ է դուրս գալու հուլիսի 13-ին Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում, որում թիմի մրցակիցն է երկրի չեմպիոն ու Գավաթակիր «Զենիթ»-ը:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Սպերցյանի ծառայություններով մի քանի եվրոպական ակումբներ են հետաքրքրված, սակայն «Կրասնոդար»-ի հայտարարությունը նշանակում է, որ կիսապաշտպանը մնում է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: