Հուլիս 27, 2024
2301 դիտում

Հենրիխ Մխիթարյանը հուզիչ հրաժեշտ է տվել «Բորուսիա»-ից հեռացող Մարկո Ռոյսին


Լուսանկարը` Getty Images


«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դիմել է իր նախկին թիմակից Մարկո Ռոյսին, որը վերջերս հայտնել էր Դորտմունդի «Բորուսիա»-ից հեռանալու մասին:

Հրաժեշտի տեքստում Մխիթարյանն արտահայտել է իր խորը հարգանքն ու շնորհակալություն հայտնել.

«Ցավալի է լսել, որ այդքան տարիներ Դորտմունդում անցկացնելուց հետո հեռանում ես: Դու ակումբի խորհրդանիշն էիր, դու ամեն ինչ էիր թիմի համար: Բայց քո ճանապարհորդությունը շարունակվում է: Քեզ լավագույնն եմ մաղթում հետագա կյանքիդ նոր գլխում: Շնորհակալություն ու մինչ հանդիպում, ընկերս»:

Մխիթարյանն ու Ռոյսը «Բորուսիա»-ում միասին հանդես են եկել 2013-2016 թթ.: Ռոյսը ակումբում խաղացել է 2012 թվականից, այդ ընթացքում նա 294 հանդիպման է մասնակցել ու 120 գոլի հեղինակ դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին