Հուլիս 27, 2024
618 դիտում

Վաչե Մանուկյանը ցանկանում է ձեռք բերել անգլիական «Էվերթոն» ակումբը


Լուսանկարը` agbu.org


Սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանը մտադիր է ձեռք բերել անգլիական «Էվերթոն» ակումբը, պնդում է The Athletic-ը:

Ըստ պարբերականի՝ Մանուկյանը ԱՄՆ-ից ու Պարսից Ծոցից ներդրողների հետ 400 մլն ֆունտ սթերլինգի առաջարկ են արել ակումբի սեփականատեր Ֆարհադ Մոշիրին:

Մանուկյանի առաջարկությունը միակը չէ, «Էվերթոն»-ը ցանկանում են գնել նաեւ բրիտանացիներ Էնդի Բելլ ու Ջորջ Դաունինդը եւ ամերիկյան MSP Sports Capital հիմնադրամը:

Վաչե Մանուկյանը հայազգի ամենահայտնի գործարարներից մեկն է: Ծնվել է 1945 թվականին Բեյրութում, ընդունվել է Կիպրոսի գիշերօթիկ դպրոցը եւ Մեծ Բրիտանիայի ինժեներային դպրոցը: Երկար ժամանակ եղել է Բրունեի արքայազնի վստահված անձը: Հենց Բրունեյում Մանուկյանը ստեղծել է իր առաջին կապիտալը, որը հետագայում հնարավորություն է տվել իրականացնել իր ծրագրերը: Բնակվելով Անգլիայում` հիմնել է մեծ բիզնես կայսրություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին