Հուլիս 27, 2024
1517 դիտում

Հայ ֆուտբոլիստներն ամփոփել են Ղազախստանի դեմ տոնած հաղթանակը


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այս տարի անցկացրած չորս ընկերական խաղում երեկ տոնել է առաջին հաղթանակը։

Ալեքսանդր Պետրակովի թիմը սեփական հարկի տակ 2։1 հաշվով ուժեղ է եղել Ղազախստանից։

 

Հանիդպումից հետո հավաքականի ֆուտբոլիստները պատասխանել են լրագրողների հարցերին։

 

Վարազդատ Հարոյան


Երկար սպասված հաղթանակ էր։ Այս ընթացքում պարտություններ էինք կրում, բայց վատ ֆուտբոլ չէինք ցուցադրում, պահեր էինք ստեղծում։ Հիմա կարողացանք մեր պահերն օգտագործել, չնայած պաշտպանությունում թերություններ կային։ 

 

4 ընկերական հանդիպում ենք անցկացրել, որոնց ժամանակ մարզիչն ուժեղ մրցակիցներ էր ընտրել։ Կարծում եմ, որ վատ չենք խաղում, ուղղակի մանր թերություններ կան, պետք է շտկել։ 

 

Վահան Բիչախչյան


Շատ լավ ու բաց ֆուտբոլ էր, երկու թիմն էլ գոլային պահեր ուներ։ Սկզիբը լավ էր, հետո մի քիչ պասիվություն եղավ, բայց կարողացանք գոլեր խփել ու ամենակարեւորը հաղթել։ 

 

Շատ դրական է այս հաղթանակը բոլորի համար էլ։ Վերջին հանդիպումն էր Ազգերի Լիգայի մեկնարկից առաջ, միանշանակ այն մեզ կտա լավ էներգիա, որպեսզի բարձր տրամադրությամբ սկսենք մրցաշարը։ 

 

Միանշանակ պիտի ավելի շատ վստահ լինենք, որպեսզի հաղթանակներ էլ կերտենք։

 

Նաիր Տիկնիզյան


Մեր հավաքականը ճիշտ ճանապարհի վրա է, ամենակարեւորը հարազատ երկրպագուների մոտ կարողացանք հաղթանակ տոնել։ Հաղթանակը մեզ ու երկրպագուներին վստահություն կտա, մենք պարտավոր ենք միշտ ամենապակասը չպարտվել։

 

Ղազախաստանը լավ թիմ ունի, բարձրակարգ ֆուտբոլիստների ընտրության հնարավորություն, ես հետեւել եմ նրանց, երբ խաղում էին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։ Ուրախ եմ, որ խաղադաշտում մրցեցի նրանց հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին