Հուլիս 27, 2024
3642 դիտում

Ալեքսանդր Պետրակով. Ղազախստանի դեմ խաղում լավագույնը ողջ թիմն էր


Լուսանկարը` ՀՖՖ


Ղազախստանի ընտրանու նկատմամբ Երեւանում 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշել է, որ գոհ է հանդիպման մեկնարկային 25 րոպեներից։

 

«Հետո մի փոքր ավելի հանգստացանք ու զիջեցինք, կարող էինք նաեւ գոլ բաց թողնել, բայց բախտը մեզ ժպտաց, ինչին տղաների հետ արժանի էինք։ Այսօրվա խաղում լավագույնը ողջ թիմն էր։

 

Նախօրեին Տիկնիզյանը բարձր ջերմություն ուներ, անգամ ինձ չէր ասել ու այդպես էլ խաղաց։

 

Շատ լավ մրցակիցների հետ հաջող հանդիպումներ ունեցանք, տղաներն էլ աճեցին որպես ֆուտբոլիստներ։ Գոհ եմ 4 ստուգողական հանդիպումներից ու ֆուտբոլիստների նվիրումից։ 

 

Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել մեր հնաբնակներին՝ Կամո Հովհաննիսյանին, Վատո Հարոյանին, Արտակ Դաշյանին, Օգնյեն Չանչարեւիչին։ Ավագներն օգնում են երիտասարներին եւ օրինակ ծառայում նրանց համար։ Այս մասին անկեղծորեն ուզում էի ասել լրագրողներին։

 

Շնորհակալություն նաեւ երկրպագուներին, որոնք եկան ու աջակցեցին հավաքականին։ Ստադիոնում մթնոլորտն անհավանական էր, անչափ շնորհակալ եմ հայերին, որ նման վերաբերմունք են ցուցաբերում հավաքականի ու հատկապես իմ նկատմամբ։ Թեեւ պարտություններ են եղել, սակայն ոչ մի վատ խոսք իմ հասցեին չի հնչել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին