Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 18-ից 20-ը Մոլդովայի մայրաքաղաք Կիշինյովում կմասնակցի երկրորդ անգամ կայանալիք Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։
Միջոցառմանը կմասնակցեն 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Իսրայելից եւ Ադրբեջանից։ Թիմերը կբաժանվեն երկու խմբի։ Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը կլինեն տարբեր խմբերում եւ կարող են հանդիպել միայն եզրափակչում։
Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Հայաստանի լրագրողների թիմի գործընկերը FlyOne Armenia ավիաընկերությունն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողները մի շարք միջազգային մրցաշարերի են մասնակցել, որոնցում երեք անգամ գրավել են առաջին տեղը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: