Նոյեմբեր 25, 2024
150 դիտում

Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի Մասթերսի 3-րդ շրջան


Լուսանկարը` Paris Masters


Կարեն Խաչանովը Փարիզի Մասթերս մրցաշարի երրորդ շրջանում է։

Մեկնարկում 21-րդ ռակետը հանդիպել է ֆրանսիացի Ջովանի Մպետշի Պերրիկարի հետ ու 1 ժամ 55 րոպեում առավելության հասել 6:7, 6:1, 6:4 հաշվով։

 

Նրա հաջորդ մրցակիցը Փարիզում լինելու է Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինը։ 

 

Մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 3-ին, գործող հաղթողը Նովակ Ջոկովիչն է, որը պաշտպանում է տիտղոսը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 5,9 մլն դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին