Այսօր Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով ուժեղ է եղել «Էմպոլի»-ից:
Թիմերը միմյանց դեմ 33-րդ հանդիպումն են անցկացրել, եւ Սիմոնե Ինձագիի սաները տարել են 26-րդ հաղթանակը։
Միլանյան թիմի կազմում հաշիվը բացել է Դավիդե Ֆրատեզին, որը դուբլի հեղինակ է դարձել, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լաուտարո Մարտինեսը։
«Ինտեր»-ը վաստակել է 21 միավոր ու երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, առաջատար «Նապոլի»-ն 4 միավոր ավել ունի։
Հաջորդ հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի թիմն անցկացնելու է նոյեմբերի 3-ին, մրցակիցը լինելու է «Վենեցիա»-ն։




















