Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացրել է այն 10 խաղացողին, որոնք ընտրվել են երկրպագուների կողմից առաջարկված 32 հոգանոց ցանկից ու հավակնում են դառնալ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
ՌՊԼ-ի թելեգրամյան ալիքից իմանում ենք, որ լավագույն տասնայում է նաեւ Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Նրա հետ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարելու են Կոնստանտին Տյուկավինը («Դինամո»), Մաքսիմ Գլուշակովը («Լոկոմոտիվ»), Մատեո Կասիերան («Զենիթ»), Աբոսբեկ Ֆայզուլաեւը (ԲԿՄԱ), Սրջան Բաբիչը («Սպարտակ»), Եվգենի Լատիշոնոկը («Բալտիկա»), Ալեքսանդր Մաքսիմենկոն («Սպարտակ»), Իրակլի Կվեկվեսկիրին («Ֆակել») եւ Ջոն Կորդոբան («Կրասնոդար»)։
Այս ֆուտբոլիստներից հաղթողին ընտրելու է ժյուրին, որը կազմված է լինելու մարզիչներից, թիմերի ավագներից, մեկնաբաններից։ Ռուսաստանի առաջնությունն ավարտվելու է մայիսի 25-ին, իսկ լավագույնների պարգեւատրում տեղի կունենա մեկ օր անց։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: