ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակչում հանդիպել է «Ռեն»-ին ու հաղթել 1։0 հաշվով։
Հանդիպման միակ գնդակն իր հաշվին գրանցել է Կիլիան Մբապեն։ Ըստ Opta Sport-ի՝ փարիզյան ակումբը գավաթի եզրափակիչ դուրս է գալիս արդեն 20-րդ անգամ։ Այս ցուցանիշով ՊՍԺ-ն դարձել է ռեկորդակիր՝ շրջանցելով «Մարսել»-ին։ Վերջինս գավաթի եզրափակիչներում հանդես է եկել 19 անգամ։
Եզրափակչում ՊՍԺ-ի մրցակիցը «Լիոն»-ն է, իսկ հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: