Մադրիդի «Ատլետիկո»-ն հետաքրքրված է «Կրասնոդար»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով:
Ինչպես հայտնի է դարձել Armenie Football-ին, մադրիդյան ակումբի սկաուտները Սպերցյանին հետեւել են ԱՄԷ-ի հավաքի ժամանակ:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել «Յուվենթուս»-ն ու «Այաքս»-ը:
Ըստ Transfermarkt-ի՝ Սպերցյանի շուկայական գինը կազմում է 18 մլն եվրո: Նրա գործող պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: