Հուլիս 27, 2024
901 դիտում

Հենրիխ Մխիթարյան․ Մադրիդում պետք է խաղանք հաղթանակի համար


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայում «Ատլետիկո»-ի նկատմամբ տոնած հաղթանակը։


«Մենք ավելի շատ գոլեր խփելու հնարավորություն ունեինք, բայց խաղում էինք շատ ուժեղ թիմի հետ, որը բարձրակարգ է պաշտպանվում։ Ուրախ ենք, որ մեկ գնդակ խփեցինք ու Մադրիդ կգնանք առավելություն ունենալով։ Ցավոք, 1։0 հաշիվը դեռ որոշիչ չէ, այդ պատճառով Մադրիդում պետք է այնպես գործենք, կարծես 0։0 է։ Պետք է խաղանք հաղթանակի համար»,-ասել է Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստն ընդգծել է, որ հարկավոր է ցույց տալ իրենց լավագույն որակները, որպեսզի շարունակեն այն ճանապարհը, որն ունեինք նախորդ մրցաշրջանում․ «Քանի որ մենք ցանկանում ենք կրկին հանդես գալ ՉԼ-ի եզրափակչում»։

«Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղը Սիմոնե Ինձագիի սաներն անցկացնելու են մարտի 13-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին