Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփել ու իր թիմին կարեւոր առավելություն է ապահովել Մարկո Արնաուտովիչը:
Դա «Ինտեր»-ի 9-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում՝ 6 անգամ թիմը հաղթել է Ա Սերիայում, երկու՝ Իտալիայի Սուպերգավաթում եւ մեկը՝ ՉԼ-ում: Նման հաջող շարք թիմը չէր ունեցել 2021 թվականի գարունից ի վեր:
Վերջին անգամ ակումբը միավորներ է կորցրել դեկտեմբերի 18-ին «Ջենոա»-ի հետ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով:
«Ատլետիկո»-ի հետ պատասխան հանդիպումը ՉԼ-ում կայանալու է մարտի 13-ին:


























