Հուլիս 27, 2024
646 դիտում

Սիմոնե Ինձագին գտնում է, որ «Ատլետիկո»-ին կարող էին ավելի խոշոր հաշվով հաղթել


Լուսանկարը` FC Inter


Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցավով նշել է, որ կարող էին ավելի շատ գոլեր գրանցել ու մեծ առավելությամբ հաղթել:


«Տղաները պայքարում էին ֆիզիկապես ու տեխնիկապես պատրաստված թիմի դեմ, Մադրիդում մեզ չափազանց ծանր ու լարված խաղ է սպասվում: Ուրախ եմ Առնուի համար, թե ինչպես է նա աշխատում, ինձ դուր է գալիս նաեւ մյուս հարձակվողների տրամադրվածությունը»,- ասել է Ինձագին:

Մարզիչը գոհ է մնացել մադրիդյան թիմի դեմ անցկացրած առաջին խաղակեսից, իսկ ահա երկրորդում այնքան էլ հաջող չեն գործել, սակայն փոխարինման մտած ֆուտբոլիստները բավական ակտիվություն են մտցրել.

«Վերջին 6 ամիսների ընթացքում լավ ենք գործել, բայց ամենակարեւորը մարտն ու ապրիլն են, որոնք դեռ առջեւում են: Ուրախ եմ, թե ինչպես են տղաները մարզվում ու խաղում, գիտենք, որ հետագայում դժվար է լինելու եւ հոգնելու են, բայց պարտավոր ենք շարունակել նույն կերպ գործել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին