Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ ֆուլում այսօր կայանալու են հերթական հանդիպումները։
«Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունելու է Մադրիդի «Ատլետիկո»-ին։
Դիեգո Սիմեոնեն նշել է, որ մեծ ոգեւորությամբ են վերադառնում ՉԼ եւ պատրաստ են առաջիկա դիմակայությանը․ «Ուժեղ մրցակցի ենք հանդիպելու, սակայն իմ տղաների մոտ մեծ է ցանկությունը հաջողության հասնելու։ Կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին»։
Օրվա մյուս դիմակայությունում մրցելու են ՊՍՎ-ն եւ Դորտմունդի «Բորուսիա»-ն։ Գերմանացիների գլխավոր մարզիչ Էդին Տերզիչի խոսքով, իրենք ՉԼ-ում հենց այնպես չեն․ «Իհարկե, հաճելի է 16 թիմի մեջ գտնվել, բայց մենք այստեղ ենք առաջ շարժվելու համար։ Հարգում ենք ՊՍՎ-ին, որն ուժեղ մրցակից է, կփորձենք շատ տիրել գնդակին»։
«Մեր մրցակիցը լավ ֆուտբոլիստներ ունի, ովքեր բոլոր գծերում էլ հաջող են հանդես գալիս։ Կձգտենք մեր լավագույն որակները ցույց տալ եւ հաջողության հասնել սեփական հարկի տակ»,-ասել է ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Պետեր Բոսը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: