Հուլիս 27, 2024
441 դիտում

Ինձագի. «Ատլետիկո»-ի հետ մեզ բարդ պայքար է սպասվում, բայց պատրաստ ենք դրան


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ն այսօր կեսգիշերին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում ընդունելու է Մադրիդի «Ատլետիկո»-ին:

Խաղից առաջ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նշել է, որ ուրախ կլինի հանդիպել Դիեգո Սիմեոնեի հետ, միասին նրանք հանդես են եկել «Լացիո»-ում: Խոստովանել է, որ նա հիանալի թիմակից է եղել եւ միասին նաեւ նվաճումների են հասել, իսկ Իսպանիա վերադառնալուց հետո շարունակել են շփվել:

«Նա ֆանտաստիկ մարզիչ է դարձել, արդեն 13 տարի է գլխավորում է «Ատլետիկո»-ն ու իր հետքն է թողել թիմում: Նորից ենք ցանկանում այդ ամենը կրկնել, բայց էլի կան թիմեր, որոնք մեծ նպատակներ ունեն: Գիտենք, թե մենք ինչ ենք արել նախորդ մրցաշրջանում՝ երկրպագուների հետ մի քանի անմոռանալի երեկո ենք ունեցել: Բայց առաջիկայում դիմակայելու ենք ուժեղ մրցակցի, որը համառորեն աշխատում է եւ իսկական որակներ ունի: Վերջին 4 խաղում «Ատլետիկո»-ն 22-23 խաղացողներ է օգտագործել ու կարողացել պահել նույն արդյունավետությունը: Մեզ բարդ պայքար է սպասվում, բայց պատրաստ ենք դրան»,- ասել է Ինձագին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին