Հուլիս 27, 2024
716 դիտում

«Ինտեր»-ը հաղթել է խոշոր հաշվով ու Ա Սերիայի միանձնյա առաջատարն է


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ը շարունակում է փայլուն ելույթներն Իտալիայի առաջնությունում։ Այս անգամ Սիմոնե Ինձագիի սաները խոշոր հաշվով առավելության են հասել «Սալերնիտանա»-ի նկատմամբ։

Ա Սերիայի 25-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ուժեղ է եղել 4։0 հաշվով։ 17-րդ րոպեին հաշիվը բացել է Մարկուս Թյուրամը, ապա րոպեներ անց աչքի է ընկել Լաուտարո Մարտինեսը։ Առաջին խաղակեսում եւս մեկ գոլ է գրանցվել՝ հեղինակը Դենզել Դումֆրիսն է, իսկ վերջնական հաշիվը ձեւակերպել է  Մարկո Արնաուտովիչը։

 

Դա 24 խաղերում «Ինտեր»-ի 20-րդ հաղթանակն էր։ Ակումբը վաստակել է 63 միավոր ու վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 10 միավորով շրջանցելով 2-րդ տեղում ընթացող «Յուվենթուս»-ին։ Թուրինյան ակումբն Ա Սերիայում իր հանդիպումն անցկացնելու է այսօր, իսկ մրցակիցը «Վերոնա»-ն է։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին