Ձմեռային դադարից հետո Չեմպիոնների Լիգան փլեյ-օֆֆի երկու հանդիպումով վերադառնում է։
Հայաստանի ժամանակով կեսգիշերից կմեկնարկեն «Կոպենհագեն»-«Մանչեսթեր Սիթի» եւ «Լայպցիգ»-«Ռեալ» խաղերը։
Լուսանկարը` Manchester City
«Պարկեն» ստադիոնում «Կոպենհագեն»-ն ընդունելու է ՉԼ-ի գործող գավաթակիր «Սիթի»-ին։ Թիմերը միմյանց դեմ խաղաղել են երկու անգամ, գրանցվել է ոչ-ոքի հաշիվ, մեկում էլ հաղթել է անգլիական թիմը։
Այսօր Պեպ Գվարդիոլայի թիմը համարվում է ֆավորիտ, սակայն իսպանացի մասնագետը նշել է, որ իրենց համար հեշտ չի լինելու․ «Դիմակայության ելքն այստեղ չի որոշվելու, բայց պետք է խաղանք այնպես, որ Մանչեսթերում անհամեմատ հեշտ լինի։ Մրցակիցը լի է էներգիայով ու շատ ժամանակ է ունեցել մեր դեմ պատրաստվելու համար»։
Լուսանկարը` Real Madrid
Լայպցիգում էլ տեղի համանուն թիմը դիմակայելու է «Ռեալ»-ին։ Չնայած ստեղծված անհարմարություններին եւ իսպանացիների ավտոբուսի հետ կապված խնդիրներին, նրանք ժամանակին հասել են մրցավայր ու մարզում ունեցել։
«Լայպցիգ»-ը եւ «Ռեալ»-ը եւս իրար հանդիպել են երկու անգամ եւ յուրաքանչյուրը տոնել է մեկական հաղթանակ։ Այսօրվա խաղում մասնագետները հավատում են մադրիդյան թիմի հաղթանակին։
«Մենք միշտ էլ մեծ մոտիվացիա ենք ունենում, քանի որ ՉԼ-ն «Ռեալ»-ի համար ամենակարեւոր մրցաշարն է։ Ինչպես միշտ, պայքարելու ենք տիտղոսի համար»,-ասել է Կառլո Անչելոտին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: