Հուլիս 27, 2024
636 դիտում

Բրազիլիայի Օլիմպիական հավաքականը չի մասնակցի Փարիզի խաղերին


Լուսանկարը` Brasil-insidethegames.biz


Բրազիլիայի Օլիմպիական հավաքականը Հարավային Ամերիկայի որակավորման փուլում նվազագույն հաշվով զիջել է Արգենտինային ու չի մասնակցի ամռանը Փարիզում կայանալիք խաղերին:

Հաղթանակի շնորհիվ Արգենտինայի հավաքականը խմբում 2-րդ տեղն է գրավել ու իրավունք վաստակել հանդես գալ Օլիմպիական խաղերում: Բրազիլիան խմբում 3-րդն է ու դուրս է մնացել ուղեգրի համար պայքարից: Այն 2020 ու 2016 թթ. Օլիմպիական խաղերի հաղթողն է:

Մյուս ուղեգիրը ձեռք է բերել Պարագվայը, որը 2:0 հաշվով ուժեղ է եղել Վենեսուելայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին