Եվրոպական միության դատարանը բավարարել է եվրոպական ակումբների Սուպերլիգա ստեղծելու հայցը:
Դատարանը հայտնել է, որ «ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն չարաշահում են իրենց գերիշխող դիրքը»: Ըստ որոշման՝ Սուպերլիգա ստեղծելու վերաբերյալ այդ կազմակերպությունների կանոնները հակասում են մրցակցության եւ ծառայության ազատության մասին օրենսդրությանը:
«ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կանոնները, որոնց համաձայն ցանկացած նոր միջակումբային ֆուտբոլային նախագիծ, ինչպիսին է Սուպերլիգան, պետք է նախնական հաստատվի նրանց կողմից, հակասում է ԵՄ-ի օրենսդրությանը: Անօրինական է ֆուտբոլիստներին արգելել հանդես գալ այլ մրցաշարերում»,- նշվում է դատարանի որոշման մեջ:
2021 թվականին եվրոպական 12 առաջատար ակումբներ («Բարսելոնա», «Ռեալ», «Միլան», «Արսենալ», «Ատլետիկո», «Չելսի», «Ինտեր», «Յուվենթուս», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ») հայտարարել էին Սուպերլիգա ստեղծելու մասին, սակայն արժանացել էին ՖԻՖԱ-ի եւ ՈւեՖԱ-ի կոշտ արձագանքներին:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: