ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է Ազգերի Լիգայի 2026-27 խաղարկության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները։
Մրցաշարին մասնակցող 54 հավաքականները խաղալու են 4 լիգաներում։ Այսօր կայանալիք վիճակահանության ժամանակ Հայաստանի ընտրանին C լիգայի 2-րդ զամբյուղում ընդգրկված կլինի Ֆինլանդիայի, Սլովակիայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ:
Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին, հայտնում է ՀՖՖ-ն:
A, B եւ C լիգաներում ձեւավորվելու են 4-ական խմբեր՝ յուրաքանչյուրում 4 հավաքական։ Թիմերը կանցկացնեն 6 խաղ՝ 1-ական տանը եւ դրսում։
Զամբյուղ 1՝ Իսլանդիա, Ալբանիա, Մոնտենեգրո, Ղազախստան
Զամբյուղ 3՝ Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա
Զամբյուղ 4՝ Լատվիա կամ Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ կամ Մալթա, Մոլդովա, Սան Մարինո:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: