Երեկվանից մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը։
Նախ միմյանց դեմ մրցել են «Նոա»-ն ու «Վան»-ը։ «Նոա»-ն Արթուր Միրանյանի դուբլի եւ Փոլ Գլադոնի գոլի շնորհիվ 3։1 հաշվով հաղթանակ է տարել։
ԲԿՄԱ-ն եւս շարունակում է հաջող հանդիպումների շարքը եւ այս անգամ առավելության է հասել «Ուրարտու»-ի նկատմամբ՝ 2։0։ Աչքի են ընկել Գրենիկ Պետրոսյանը եւ Իվան Զուտկոն, որը դարձել է ինքնագոլի հեղինակ։
Այսօր տեղի կունենան «Արարատ»-«Արարատ-Արմենիա» եւ «Շիրակ»-«Վեստ Արմենիա» հանդիպումները։




















