Փետրվար 26, 2026
exclusive
102 դիտում

Նոր շնչով եւ նոր ուժով. Հայաստանի առաջնությունը վերադառնում է


Լուսանկարը` FC Ararat-Armenia

Լուսանկարը` FC Ararat-Armenia

Լուսանկարը` Urartu

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC BKMA

Լուսանկարը` FC Van

Լուսանկարը` FC Shirak

Լուսանկարը` FC Ararat


Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը ձմեռային դադարից հետո վերադառնում է: 

Երկու ամսից ավել տեւած դադարի ընթացքում թիմերն անցկարել են ուսումնամարզական հավաքներ, ընկերական հանդիպումները, կատարել որոշակի փոփոխություններ սեփական հայտացուցակներում: 

Թե ինչ վիճակում են ՀՊԼ-ի թիմերը մտնելու մրցավազքի վճռորոշ փուլ, կպարզենք այս հոդվածում:  

«Նոա»

Լուսանկարը` FC Noah


Հայաստանի գործող չեմպիոն եւ գավաթակիր «Նոա»-ն աշնանային շրջանի ավարտից հետո վաստակել է 23 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արարատ-Արմենիա»-ին զիջելով 11 միավոր:   

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն առայժմ չի կարողացել եվրոպական մրցաշարերում գրանցած ելույթներն ու հաջող արդյունքները տեղափոխել ներքին առաջնություն: 

Իրավիճակը, սակայն, կարող է կտրուկ փոխվել։ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «ԱԶ Ալկմար»-ին հաղթելը կարող է նոր ուժեր հաղորդել եւ չեմպիոնական մրցավազքին խառնվելու հնարավորություն տալ:

Այդ հարցում թիմին կօգնեն 27-ամյա ռումինացի եզրային Վալենտին Կոստակեն, որը ռումինական «ՈւՏԱ Առադ»-ի կազմում ընթացիկ առաջնության 31 խաղում դարձել է 11 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Միսակ Հակոբյանը։ Նրանք լրացնելու են այն բացը, որն առաջացել է Վիրջիլ Պինսոնի և Ալեն Գրգիչի հեռանալուց հետո: 

Թիմը լքածների շարքում են նաեւ պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնն ու Օգնյեն Չանչարեւիչը եւ Արտակ Դաշյանը: 

«Նոա»-ի առաջին փորձությունը կլինի մարտի 2-ին «Գանձասարի»-ի դեմ հանդիպմամբ: 

«Արարատ-Արմենիա» 

Լուսանկարը` FC Ararat-Armenia


Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը ձմեռային ընդմիջման գնաց առաջատարի կարգավիճակում՝ առաջիկա հետապնդող «Ուրարտու»-ին գերազանցելով 5 միավոր: 

Կիպրոսյան հավաքի ընթացքում անցկացված 7 հանդիպում, որից չորս հաղթանակ, երկու պարտություն եւ մեկ ոչ-ոքի: 

Թիմից հեռացողների շարքում են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն եւ Ջոնաթան Դուարտեն, իսկ հարձակվող Ռոդրիգո Ռամոսը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հավաքել է ճամպրուկները Թբիլիսիի «Դինամո» հավանական տեղափոխության համար: 

Նրանց փոխարինելու են սենեգալցի հարձակվող Ալիուն Նդոուրը եւ Գվինեա Բիսաուի ազգային հավաքականի անդամ Զիդան Բանջաքին։ Թիմը կազմը պատրաստ վիճակում է մոտենում տուրի կենտրոնական խաղին՝ «Փյունիկ»-ի դեմ: 

«Ուրարտու»

Լուսանկարը` Urartu


Ռոբերտ Արզումանյանի երկրորդ վերադարձն ակումբ շատ ավելի հաջող է ստացվում:  Երիտասարդ մասնագետը թիմի հետ իր ուղին սկսել է ամռանը, երբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում պարտվեցին «Նեման»-ին։ Այդ ժամանակ շատերն էին սկսել «խաչ քաշել» ակումբի հնարավորությունների վրա, սակայն ժամանակն ապացուցում է հակառակը: 

Արզումանյանի գլխավորությամբ «Ուրարտու»-ն խաղում է արագ եւ դինամիկ ֆուտբոլ: Նրանց առաջատարն ու գլխավոր ռմբարկուն Բրունո Միշելն է, որի խփած 13 գոլերն էլ մեծապես նպաստել են մրցաշարային աղյուսակում սրընթաց աճին:

Ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացված 5 ընկերական հանդիպում, որոնցից նշանակալին, իհարկե, Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Ուզբեկստանի հավաքականի դեմ խաղն է:

Չնայած 4։2 հաշվով պարտությանը, դա մեծ փորձառություն է, որը կարող է օգնել փետրվարի 27-ին սեփական հարկի տակ հաղթել «Վան»-ին։

«Փյունիկ» 

Լուսանկարը` FC Pyunik


Առաջնության 1-ին տուրում «Ալաշկերտ»-ին 1։2 հաշվով հաղթելուց եւ տարիների հաջող աշխատանքից հետո Եղիշե Մելիքյանը լքեց «Փյունիկ»-ը: Նրան փոխարինեց Արտակ Օսեյանը:  

Նորանշանակ գլխավոր մարզչի գլխավորությամբ «նռնագույններ»-ն անցկացրած 13 խաղերից հաղթել են ութում, կրել երեք պարտություն եւ երկու խաղ ավարտել ոչ-ոքի։ Վաստակած 29 միավորով «Ուրարտուի»-ի հետ կիսում են 2-րդ հորիզոնականը, թեեւ մեկ խաղ պակաս են անցկացրել, ինչպես «Նոա»-ն:  

Թիմը լքել են Սանի Բուհարին, Ժոել Բոպեսուն, Վագներ Գոնսալվեշը, Դանիլ Պոլյանսկին եւ Սերոբ Գալստյանը, իսկ հայտացուցակում առաջացած բացը լրացնելու են եկել Արտակ Դաշյանը, Խամես Սանթոսը, Ռոբերտ Դարբինյանը, Գոնսալո Միգելը եւ Մոմո Յանսանեն։  

«Ալաշկերտ»

Լուսանկարը` FC Alashkert


Փետրվարի 27-ին «Արարատ»-«Ալաշկերտ» խաղով կմեկնարկի Հայաստանի առաջնությունը: Ալաշկերտցիները ձմեռային դադարի գնացին 4-րդ հորիզոնականում, իրենց ակտիվում ունենալով 29 միավոր: 

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Վահե Գեւորգյանի թիմը վարել է ակտիվ քաղաքականություն, իր շարքերը համալրելով մի շարք ֆուտբոլիստներով՝ Վլադ Չատունց, Ջոզեֆ Սաբոբո, Ահմադ Խալիլ Սամմանի, Ռաֆայել Ժեսուս, Ջեֆերսոն Գրանադո, Դավիթ Կիրակոսյան եւ Ֆելիքս Ֆիրի, որի տեղափոխության մասին խոսակցություններ են շրջանառվում մամուլում: 

Բոլոր նորեկները հասցրել են իրենց դրսեւորել Անթալիայում անցկացված հավաքի ընթացքում եւ պատրաստ են առաջնությանը: 

ԲԿՄԱ

Լուսանկարը` FC BKMA


Բանակի կենտրոնական մարզական ակումբը շարունակում իր պատրաստել ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականների համար: 

Այս անգամ նման ֆուտբոլիստները թվով՝ Վյաչեսլավ Աֆյան («Փյունիկ»), Լեւոն Բաշոյան եւ Գառնիկ Մինասյան («Ուրարտու»), Սուրեն Ծառուկյան եւ Նարեկ Ջանոյան («Շիրակ): 

Ժամկետային զինվորական ծառայությունը 7 նոր ֆուտբոլիստի ճակատագիրը երկու տարով կապել է թիմին: 

Արտակ Գալստյան, Սեդրակ Մովսիսյան՝ («Փյունիկ»), Արման Իսայան, Դավիթ Հարությունյան՝ («Ուրարտու»), Արտյոմ Դավիդով՝ («Նոա»), Արամ Բարխուդարյան («Արարատ Արմենիա») եւ Գագիկ Հովհաննեսյան («Շիրակ»): 

«Վան» 

Լուսանկարը` FC Van


Տասից ավելի նորեկ եւ գրեթե նույնքան խաղացող, ովքեր լքել են թիմը վերջին 2 ամսվա ընթացքում: Սա բնութագրում է ամբողջ եղելությունը, ինչ այս պահին կատարվում է Չարենցավանը ներկայացնող ակումբում՝ խառնաշփոթ: 

Վաստակած 21 միավորով «Վան»-ը, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

«Գանձասար», «Շիրակ»  

Լուսանկարը` FC Shirak


Նվազ միջոցներ, մրցաշարային աղյուսակի ստորին հատված եւ առաջատարների դեմ մինչեւ վերջ պայքարելու ունակություն:  

Դրանք այն են, ինչ կապում են միմյանց երկու տարբեր մոտեցումներ ունեցող ակումբներին, բացի այն 10-ական միավորներից, որոնք վաստակել են 15 տուրերի ընթացքում:

Միակ տարբերությունն այն է, որ կապանցիները խաղում են հայ եւ օտարերկրացի ֆուտբոլիստների համադրությամբ, իսկ գյումրեցիները մեծամասամբ իրենց ակադեմիայի սաներով: 

«Արարատ»

Լուսանկարը` FC Ararat


15 խաղ, 3 ոչ-ոքի, 12 պարտություն եւ 3 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին՝ 10-րդ հորիզոնական: Արդյոք կկարողանա՞ն արարատցիները դուրս գալ անդունդից եւ վերջապես ուրախացնել իրենց երկրպագուներին հաղթանակներով: 

Այդ հարցում «Արարատ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոյին կարող են օգնել թիմի կազմը համալրած Չիմերիե Ուկադիկեն, Օկեչուկվու Չուկվուն, Փրինս Օբինան ու Սուլեյման Տուրեն: 

Գեւորգ Թովմասյան

Մեր ընտրանին