Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում այսօր տեղի են ունենալու չորս խմբի հանդիպումներ։
A խմբում «Գալաթասարայ»-ն ընդունելու է ՄՅՈւ-ին, իսկ «Բավարիա»-ն՝ «Կոպենհագեն»-ին։ Այս խմբից փլեյ-օֆֆ անցել է առայժմ միայն «Բավարիա»-ն։
B խմբում դեռ ոչինչ պարզ չէ։ Ուղեգրերի համար պայքարում են «Արսենալ»-ը, ՊՍՎ-ն ու «Լանս»-ը։ Այսօր «Արսենալ»-ը կմրցի «Լանս»-ի, իսկ «Սեւիլիա»-ն՝ ՊՍՎ-ի դեմ։
«Ռեալ»-ը եւս ապահովել է մասնակցությունը ՉԼ-ի հետագա պայքարում, իսկ այսօր մրցելու է «Նապոլի»-ի հետ, «Բրագա»-ն էլ ուժերը կչափի «Ուինիոն Բեռլին»-ի հետ։
D խմբում ամեն ինչ արդեն պարզ է՝ «Ռեալ Սոսիեդադ»-ը եւ «Ինտեր»-ը հաջորդ փուլում են, սակայն թիմերը պայքարում են առաջատարի դիրքի համար։
Կեսգիշերին «Ինտեր»-ը հյուրընկալվելու է «Բենֆիկա»-ին, իսկ «Ռեալ Սոսիեդադ»-ն ընդունելու է «Զալցբուրգ»-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: