Երեկ երեկոյան կայացել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի մի շարք հանդիպումներ։
Դրանց արդյունքներով եւս չորս թիմ նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ E խմբում «Ատլետիկո»-ն 3։1 հաշվով ուժեղ է եղել «Ֆեենորդ»-ից, իսկ «Լացիո»-ն 2 գնդակ է ուղարկել «Սելթիկ»-ի դարպասը։ Հաղթանակ տոնած թիմերն էլ կշարունակեն պայքարը։
F խմբից «Բորուսիա»-ն 3։1 հաշվով հաղթանակ է տարել «Միլան»-ի նկատմամբ ու եւս ապահովել մասնակցությունը փլեյ-օֆֆում։ Խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն ոչ-ոքի (1։1) է խաղացել «Նյուքասլ»-ի հետ։
G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն 3։2 հաշվով ուժեղ է եղել «Լայպցիգ»-ից (այս թիմերը վաղուց էին դուրս եկել խմբից), իսկ «Յանգ Բոյզ»-ը՝ «Ցրվենա Զվեզդա»-ից։
«Բարսելոնա»-ն եւս կշարունակի ելույթները ՉԼ-ում։ H խմբում կապտանռնագույնները 2։1 հաշվով առավելության են հասել «Պորտու»-ի նկատմամբ, իսկ «Շախտյոր»-ը 1։0 հաշվով ուժեղ է եղել «Անտվերպեն»-ից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: