Այսօր երեկոյան «Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում հյուրընկալվելու է «Բենֆիկա»-ին:
Սիմոնե Ինձագին հանդիպումից առաջ նշել է, որ Պորտուգալիայում իրենց կարեւոր դիմակայություն է սպասվում ու, թեեւ արդեն ապահովել են մասնակցությունը փլեյ-օֆֆում, սակայն ցանկանում են իրենց խմբում առաջին տեղը զբաղեցնել:
«Մեր նպատակն է հաղթել ամեն խաղում, արդեն 3 տարի է կարողանում ենք խմբային փուլը հաղթահարել, այս տարի էլ որոշակի առաջադրանքներ արդեն կատարել ենք, բայց հասկանում ենք, որ մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված: Մեր երկրպագուներն արժանի են լավ արդյունքների, կաշխատենք մեծ նվաճումներ ունենալ, որպեսզի մեզնով հպարտանան»,- ընդգծել է մարզիչը:
Ինձագին նշել է, որ 6 ամսվա ընթացքում «Բենֆիկա»-ի հետ 4-րդ խաղն են անցկացնելու, բայց մրցակցի հարկի տակ ավելի բարդ է լինելու, քանի որ սեփական երկրպագուները կօգնեն.
««Բենֆիկա»-ն լավ ֆուտբոլիստներ ունի եւ կարող է թեժ պայքար ծավալել: Թիմը ցանկանում է հաղթել, որպեսզի շարունակի ելույթները Եվրոպայի Լիգայում»:
D խմբում «Ռեալ Սոսիեդադ»-ը եւ «Ինտեր»-ն ունեն 10-ական միավոր, «Զալցբուրգ»-ը վաստակել է 3, իսկ «Բենֆիկա»-ն վերջին տեղում է, թիմը միայն պարտություններ է կրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: