Հուլիս 27, 2024
897 դիտում

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է 91-րդ տեղը


Լուսանկարը` Ֆոտոլուր


Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը։

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նահանջել է մեկ հորիզոնականով ու այժմ 1254 միավորով 91-րդ տեղն է զբաղեցնում։

 

Սեպտեմբերին Հայաստանի հավաքականն ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում 1:1 հաշիվն է գրանցել Թուրքիայի դեմ խաղում եւ նվազագույն հաշվով զիջել Խորվաթիային։

 

Դասակարգման աղյուսակի առաջատարը Աշխարհի չեմպիոն Արգենտինան է 1851 միավորով, նրան հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին