Փետրվար 24, 2024
1014 դիտում

«Ինտեր»-ը ՉԼ-ում «Ռեալ Սոսիեդադ»-ի հետ ոչ-ոքիով է մեկնարկել է


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգային խմբային փուլում մեկնարկել է ոչ-ոքիով։ Թիմը հյուրընկալվել է «Ռեալ Սոսիեդադ»-ին ու 1:1 հաշիվը գրանցել։

Հանդիպման 4-րդ րոպեին հաշիվը բացել է Բրաիս Մենդեսը, «Ինտեր»-ին հաջողվել է պատասխան գնդակը խփել միայն խաղավարտին՝ 87-րդ րոպեին։ Իր թիմին պարտությունից փրկել է Լաուտարո Մարտինեսի գոլը։

 

Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է եղել ու փոխարինվել է, իսկ Արսեն Զախարյանն այդպես էլ «Ռեալ Սոսիեդադ»-ի կազմում խաղադաշտ դուրս չի եկել։

 

Հաջորդ խաղը «Ինտեր»-ն անցկացնելու է Իտալիայի առաջնությունում, մրցակիցը «Էմպոլի»-ն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին