Հուլիս 27, 2024
889 դիտում

Էդուարդ Սպերցյան. Կարծում եմ արժանի եմ հանդես գալ Եվրոպայում


Լուսանկարը` FFA


«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Եվրոպա չտեղափոխվելու մասին:

Նա հիասթափվել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հաջողվել ավելի բարձրակարգ առաջնությունում հանդես գալ:

 

«Կարծում եմ, որ արժանի եմ Եվրոպայում հանդես գալ: Սակայն այս պահին «Կրասնոդար»-ում եմ ու ողջ մտքերս թիմիս հետ են: Առաջիկայում շատ կարեւոր մրցաշրջան է, պետք է աշխատել ու պայքարել չեմպիոնության համար: Եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի տեղափոխության եւս մեկ հնարավորություն ունենամ»,-ասել է Սպերցյանը Նոբել Առուստամյանի հետ զրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին