Դեկտեմբեր 04, 2024
771 դիտում

Հայաստանի Մ-21 տ. ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների հավաքականը շարունակում է անհաջող ելույթ ունենալ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։

Հայ ֆուտբոլիստներն այս անգամ նվազագույն հաշվով զիջել են Մոնտենեգրոյին։ Հանդիպման միակ գոլը 85-րդ րոպեին խփել է Բալշա Տոշկովիչը։

ԵՎՐՈ-2025-ի ընտրական առաջին խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել էր Ալբանիային, ինչից հետո գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրաժարական էր տվել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին