Խորվաթիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի ավագի թեւկապով հանդես եկած Էդուարդ Սպերցյանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին աջակցության համար։
«Շնորհակալ ենք ձեր սիրո ու հավատի համար։ Ամեն խաղում զգում ենք ձեր աջակցությունը։ Այս ամենը մեզ համար մեծ փորձ է, վստահ եմ, որ ճիշտ ուղու վրա ենք։ Կվերադառնանք ավելի ուժեղ»,- Ինստագրամում գրել է Սպերցյանը։
ԵՎՐՈ-2024-ի D խմբում Հայաստանը եւ Ուելսն ունեն 7-ական միավոր, առաջատարները 10 միավորով Խորվաթիան ու Թուրքիան են։

Լուսանկարը` անձնական արխիվ
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին անցկացնելու է հոկտեմբերի 12-ին Լատվիայի դեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: