Սեպտեմբեր 15, 2024
665 դիտում

Բիչախչյան. Մինչեւ վերջ նվիրվեցինք, բայց մեր լավագույն խաղը չցուցադրեցինք


Լուսանկարը` Photolure


Երեկոյան Երեւանում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում նվազագույն հաշվով զիջել է Խորվաթիայի ընտրանուն։ Հանդիպման միակ գոլի հեղինակը Անդրեյ Կրամարիչն է։

Խաղից հետո լրագրողների հետ իր տպավորություններով կիսվել է կիսապաշտպան Վահան Բիչախչյանը.

«Դժվար հանդիպում էր շատ բարդ մրցակցի դեմ, պայքարեցինք ու փորձեցինք անել հնարավորը։ Լավ ելույթ ունենալու ցանկությունը շատ մեծ էր, բայց մեր լավագույն խաղը չցուցադրեցինք, թեեւ մինչեւ վերջ նվիրվեցինք։

Գնդակը շատ էինք կորցնում, իսկ նման մրցակցի դեմ պայքարում այն հետո խլելը դժվար է, քանի որ բարձրակարգ ֆուտբոլիստներ են ու հեշտությամբ չեն զիջում։ Իսկապես ծանր հանդիպում էր, բայց պետք է առաջ շարժվենք։

Միանշանակ շարունակում ենք պայքարի մեջ լինել ու փորձելու ենք եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել։ Դեռ հանդիպումներ կան, առավելագույնս հանդես կգանք ու հնարավորինս շատ միավորներ կհավաքենք»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին